Ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 4-ին' կեսգիշերն անց, հաղորդում է ստացվել, որ փորձում են մտնել Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկը:

 

Արագ դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողները, դուռը բանալիով բացելու պահին, բռնել և բերման են ենթարկել 1961թ. ծնված Հարություն Գ.-ին: Հարություն Գ.-ն ձերբակալված է:

 

Կատարվում է քննություն: