Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում մարտի 3-ին' ժամը 19.10-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 1997թ. ծնված Դավիթ Մ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 17.00-ին, Մալաթիա թաղամասի Շրջանային փողոցի թիվ 2/5 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի զենքից կրակոց արձակելով' Դավիթ Մ.-ի աչքի հատվածում վնասվածքը պատճառել է Արարատյան զանգվածի բնակիչ ոմն Լյովիկ: Ձեռնարկվում են միջոցառումներ Լյովիկի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է քննություն: