Երկրագնդի ամենածեր կինը՝ Միսաո Օկավան, որը ծնվել Է 1898 թվականի մարտի 5-ին Օսակայում, իր 117-ամյակը տոնել Է ժամանակից շուտ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

 

Տոնական միջոցառումները մարտի 4-ին՝ նրա փաստական ծննդյան օրից մեկ օրառաջ, անցկացվել են Օսակայի ծերանոցում, որտեղ այժմ ապրում Է երկարակյաց կինը: Թե ինչն Է կնոջը դրդել ծննդյան օրը ժամանակից շուտ նշել, չի ճշտվում:

 

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Միսաո Օկավան հայտարարել Է, որ 117 տարին «այնքան Էլ երկար ժամանակաշրջան» չի համարում: Ծերանոցի անձնակազմը պատմել Է, որ վերջին ամիսներին Օկավայի մոտ լսողության հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ նա սկսել Է փոքր-ինչ ավելի դանդաղ շարժվել, սակայն պահպանում Է առողջ դատողությունը:

 

Միսաո Օկավան ծնվել Է Օսակայից ոչ հեռու գտնվող Տենամա գյուղում: 1919 թվականին նա ամուսնացել Է, ծնվել են նրա երեք երեխաները: 1931 թվականին Օկավան այրիացել Է: Այժմ նա, բացի երկու աղջիկներից ու որդուց, ունի չորս թոռ եւ վեց ծոռ: 2013 թվականին կինը Գիննեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել Է Երկրագնդի՝ ներկայում ապրող ամենածեր բնակիչը: