Պոպուլյացիայի մեծ քանակը հանգեցրել է կոալաների միակ ուտելիքի՝ էվկալիպտի տերևների պակասելուն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Ավստրալիայում Վիկտորիա նահանգի իշխանությունները դժվարին որոշում են կայացրել ստեղծված իրավիճակի պատճառով: Համաձայն որոշման՝ ոչնչացվնել են մոտ 700 կենդանի: Իրենց որոշումն իշխանությունները պարզաբանել են այնպես, որ անհնար էր կերակրել վերջին տարիների ընթացքում բազմացող կոալաներին, որոնք սնվում են բացառապես միայն էվկալիպտի տերևներով:

 

Շրջակա միջավայրի նախարար Լիզա Նևիլի խոսքով' ընդունված որոշումը թեպետ դաժան է, սակայն միաժամանակ' ճիշտ: Նրա խոսքով' հակառակ դեպքում կենդանիները սովամահ կլինեին:

 

Վերջին տեղեկություններով՝ կոալաների քանակը հասնում էր 20-ի մեկ հեկտարի համար։