Նիդերլանդների Դեն Բոշ քաղաքի դատարանը հայտարարել է հայազգի Հովսեփին և նրա ընտանիքին Հայաստան արտաքսելու հնարավորության մասին: Դատարանը նման որոշման համար հիմք է ընդունել այն, որ 16 տարեկանում Նիդեռլանդներ տեղափոխվելիս Խաչատրյանը թաքցրել է իր իրական ինքնությունը' անունն ու ազգությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով հոլանդական «Էքսպատիկա» կայքը, Խաչատրյանն ամուսնած է , ունի երկու երեխա:

 

Դատարանը հայտնել է, որ Արդարադատության կրտսեր նախարար Ֆրեդ Թիվենը լիազորված է մերժել Խաչատրյանի բնակության թույլտվության նոր խնդրանքը: Նախկին թույլտվությունը սպառվել էր դեռ 2010 թվականին:

 

Բաքսմիր քաղաքի, ուր բնակվում է Խաչատրյանների ընտանիքը, ավելի քան 700 բնակիչներ դիմում խնդրագիր են ստորագրել' նրանց աջակցելու համար: Իսկ քաղաքային խորհուրդը ֆինանսական աջակցություն է տրամադրել հայ ընտանիքին, քանի որ Հովսեփ Խաչատրյանը որպես անօրինական գաղթական զրկվել էր< /i> նաև աշխատանքից: