Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին izvestia-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ «Շալկեի» դարպասն ուղարկած գոլին:

«Այդ գոլը միանշանակ կվերադարձնի սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Ուշադիր հետևում եմ նրա խաղերին և հնարավորության դեպքում փորձում եմ բաց չթողնել գերմանական ակումբի խաղերը: Հիանալի է, որ Յուրգեն Կլոպը չնայած Մխիթարյանի ոչ այնքան հաջող ելույթներին, չի կորցրել նրա հանդեպ վստահությունը: Հենրիխը կարողացավ դրա համար շնորհակալություն հայտնել մարզչին: Համոզված եմ, որ ապագայում նա ավելի լավ կխաղա, ինչպես և ողջ թիմը: Դորտմունդցիներն ունակ են Բունդեսլիգայում եվրագավաթների տեղի համար պայքարելուն և Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալուն»,- նշել է Բերեզովսկին: