ՀՀ տարածքում ավտոճանապարհները, մարտի 4-ի ժամը 21.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

 

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: