Հայաստանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական կենտրոնում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրետանային ստորաբաժանումների մոտ 400 զինծառայողներ սկսել են դաշտային պարապմունքները:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, հավաքն անցկացվում է ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա և կտևի մինչև մարտի վերջը:

 

 

Դաշտային հավաքի ուսումնական օրվա տևողությունը 10 ժամ է, և վարժանքների 50%-ը կանցկացվի գիշերը:

 

 

Մեկամսյա վարժանքների ընթացքում հրետանավորները կանցնացնեն մարտավարական, հատուկ և տեխնիկական պատրաստության, ինչպես նաև ժամանակակից ռազմական տեխնիկա վարելու, կրակային պարապմունքներ: