Սիրիական բանակը Թադմուր քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող երկու նավթահորի, ինչպես նաև Հոմսի արևելքում գտնվող մի քանի բարձունքների վրա՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» տասնյակ անդամների:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ԻՊ-ի դեմ թեժ մարտեր են ընթացել Հոմսի մարզում գտնվող աշ Շայիր գազային դաշտում, որը բանակն իր հակակշռի տակ էր առել մի քանի ամիս առաջ: Աղբյուրը տեղեկացրել է, որ բախումներն ավարտվել են ահաբեկիչների մեծ վնասներով, նրանցից ոմանք փախուստի են դիմել:

 

Ծայրահեղական խմբավորումների դեմ պայքար է ընթացել Հալեպի գյուղերում: Մասնավորապես Շեյխ Սուլեյման և Խան Տուման գյուղերում ահաբեկիչների թաքստոցներ, ինչպես նաև տարբեր տեսակի զենքեր են ոչնչացվել: Ահաբեկիչները վնասներ են կրել նաև Հալեպ քաղաքի հարավ-արևելքում գտնվող Շեյխ Լուտֆի գյուղում:

 

Բանակի ստորաբաժանումներից մեկը Դուար ալ Մալիա շրջանում կանխել է ահաբեկիչների պլանավորած հարձակումը, արդյունքում նրանք կորուսներ են կրել:

 

Հալեպում 196 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին, որոնք աշխատանքներ են տանում նրանց կենսակերպը կարգավորելու համար:

 

Ավելի վաղ՝ մարտի 3-ին, բանակն իր հակակշռի տակ էր առել Հոմսի արևելքում գտնվող Ջաբալ Շայիր շրջանի գազի հանքը: