Բրազիլիայի արեւմուտքում սաստիկ հեղեղման հետեւանքով տուժածների թիվը հասել Է 87 հազարի, պատճառը Արկի գետի ջրի մակարդակի բարձրացումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին հաղորդել Է Սինհուա գործակալությունը: Այս պահին գետում ջրի մակարդակը հասել Է 18,3 մետր ռեկորդային բարձրության այն դեպքում, երբ դրա նո րմալ մակարդակը կազմում Է վեցից մինչեւ ութ մետր: Գետի հոսանքի երկայնքով երեք կամուրջներ մնացել են ջրի տակ, ինչը դժվարացնում Է հաղորդակցությունը բնակավայրերի հետ:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ առնվազն ութ հազար մարդ գտնվում Է ժամանակավոր ապաստարաններում, մինչդեռ մնացածներն ստիպված են ապաստան գտնել ծանոթների եւ ազգականների մոտ հարեւան շրջաններում, նրանք լուրջ դժվարություններ են կրում խմելու ջրի պակասից եւ Էլեկտրականության բացակայությունից: