Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 26-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է մեկ երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Մարտի 2-ին 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում' Ահարա քաղաքից 46 կմ դեպի արևմուտք: Ստորգետնյա ցնցումն զգացվել է Մեղրի քաղաքում' 2-3 բալ ուժգնությամբ: Նույն օ րը երկրաշարժին նախորդել է 3 բալ ուժգնությամբ նախացնցում:

 

Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ, որից մեկը' 3 բալ ուժգնությամբ' Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Փետրվարի 26-ին տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Իրան-Թուրքիա սահմանային գոտում' Խոյ քաղաքից 50 կմ դեպի արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս փետրվարի 26-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Փետրվարի 27-ին 7 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ֆլորես ծովում' Ինդոնեզիայի Նեբե քաղաքից 131 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Բալի կղզում: Մարտի 3-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ինդոնեզական Սումատրա կղզու ափերի մոտ' Սիկաբալուան բնակավայրից 53 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

Մարտի 1-ին Չինաստան-Մյանմա սահմանային գոտում տեղի ունեցած 5.2 մագնիտուդով երկրաշարժից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 50 մարդ, որոնցից 8-ը գտնվում են ծանր վիճակում, վնասվել կամ մասամբ քանդվել են հազարավոր բնակելի տներ: