Լիբանանյան բանակը մարտի 5-ին Բեքաայի շրջանի հիվանդանոցներից մեկում հայտնաբերել է «Իսլամական պետության» հետ կապված վտանգավոր ահաբեկիչներից մեկին. նա այդտեղ է հայտնվել վերջերս Ռաս Բաալբեք շրջանում մարտերի ընթացում վիրավորվելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի Ազգային տեղեկատվական գործակալությունը, Հուսեյն Ղարլին մասնա կցել է Արսալում լիբանանյան բանակի դեմ վերջերս տեղի ունեցած մարտերին:

 

 

Լիբանանյան բանակը ևս 2 ահաբեկիչների հայտնաբերել է Արսալի շրջանում:

Նախօրեին լիբանանյան բանակը ռմբակոծել է Արսալի բարձունքներում գտնվող զինված խմբավորումներ դիրքերը:

 

 

Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին, սիրիա-լիբանանյան սահմանի մոտ գտնվող Արսալի շրջանում լիբանանյան բանակի և զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բանակի 5 զինվորներ են վիրավորվել, այդ թվում՝ մեկ սպա:

 

 

Սիրիական հակամարտության շուրջ 4 տարիների ընթացքում սիրիա-լիբանանյան սահմանամերձ տարածքներում հաճախակի բախումներ են ընթանում: Լիբանանն ամրապնդել է իր ուժերը սահմանին՝ փորձելով խուսափել ԻՊ-ի հնարավոր ներխուժումներից: