Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պատմել Է, որ երկրի քաղաքացիներից հազարավոր խնդրանքներ Է ստանում պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

«Ես այսօր հազարավոր նամակներ եմ ստանում մարդկանցից, որոնք (®) ինձ խնդրում են առաջադրել իմ թեկնածությունը: Իմ անձնական պլանները, ճիշտն ասած, բոլորովին այլ Էին: Ես արդեն երկար ժամանակ Է, ինչ ղեկավարում եմ Ղազախստանը, գուցե, ժամանա՞կն Է փոխելու դեկորացիան»,- ասել Է Նազարբաեւը Կանանց միջազգային օրվա նախաշեմին Ղազախստանի հասարակայնության կին ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:

 

Նազարբաեւն իր հրամանագրով նախագահի վաղաժամկետ ընտրությունները նշանակել Է 2015 թվականի ապրիլի 26-ին: Ըստ որում քվեարկության օրը հայտնելիս նա հայտարարել Է, որ ինքն ընտրություններին իր մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ որոշում կընդունի ավելի ուշ:

 

Մարտի 6-ի դրությամբ նախագահի պաշտոնի համար առաջադրվել են արդեն 10 թեկնածուներ՝ ինն ինքնառաջադրվածներ եւ Կոմունիստական կուսակցության մեկ ներկայացուցիչ: Մարտի 5-ին հայտնի Է դարձել, որ ինքնառաջադրվածներից մեկը՝ Ասկար Սիրգաբաեւը, չի կարողացել հանձնել պետական լեզվի իմացության քննությունը:

 

Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանը գլխավորում Է 1989 թվականից: