Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Պորտուի» հետ՝ Դանիլոյի տրանսֆերի հարցի շուրջ, տեղեկացնում է իսպանական La Sexta ալիքը:

Կողմերին մնացել է միայն ստորագրել պայմանագիրը: Marca-ի տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերային գումարի չափը կկազմի 20 մլն եվրո: Ավելի վաղ, սակայն, մամուլում տեեկություններ տարածվեցին, որ պորտուգալացիները բրազիլացի պաշտպանի համար պահանջում են 40 մն եվրո:

Նշենք, որ Դանիլոն թիմի կազմում 21 խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: