Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշինքի և ինտեգրման շուրջ պայմանագիրը, գրել է Газета.Ru-ն:

Այդ մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական վեբ պորտալում:

 

 

Ինչպես նշվում է, արտաքին գործերի նախարարությանը'հարավօսիական կողմի հետ բանակցություններում թույլատրվում է կառավարության կողմից հավանության արժանացած համաձայնագրի նախագծում փոփոխություններ կատարել:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանն է ներկայացրել Հարավային Օսիայի հետ դաշինքի և ինտեգրման շուրջ հրամանագիրը: Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով'երկարացման հնարավորությամբ: