ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է «Իսլամական պետության» կողմից Նեմրութ պատմական քաղաքի ավերումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպությունը տեղի ունեցածը որակել է որպես ռազմական հանցագործոություն: «Ես ամենավճռական կերպով դատապարտում են Նեմրութ քաղաքի ավերումը: Սա նոր հարձակում է իրաքյան ազգի դեմ, ինչը կրկին ապացուցում է, որ մշակութային զտումը, որը մոլեգնում է Իրաքում, չի խղճում ոչ ոքի և ոչինչ»,-նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: Նրա խոսքով՝ տարածաշրջանի քաղաքական և կրոնական առաջնորդները պետք է քայլեր ձեռնարկեն այս նոր բարբարոսության դեմ:

 

«Իսլամական պետության» ահաբեկիչները մարտի 5-ի երեկոյան հարձակվել են Նեմրութ պատմական քաղաքի վրա և սկսել հատուկ տեխնիկայով հողին հավասարեցնել քաղաքը:

 

Պատճառած վնաների մասին դեռ կոնկրետ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

Նեմրութ քաղաքը հիմնադրվել է Ք. Ա. 13-րդ դարում, այն գտնվում է Տիգրիս գետի ափին՝ Մոսուլ քաղաքի հարավ-արևելյան կողմում: