ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ: Շնորհավորակա ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի՛ կանայք,

 

ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ:

 

Մեր գործընկերուհիներին, որոնք ընտանիքի պահապանի սրբազան գործի հետ արժանապատվորեն են կրում ոստիկանի կոչումը, հաղթահարում մեր առաքելության բոլոր դժվարությունները, մաղթում եմ սեր, լույս և երազանքների իրականացում:

 

Ջերմորեն շնորհավորում եմ մեր ծառայակիցների կանանց, մայրերին, դուստրերին:

 

Տոնի առթիվ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր կանանց:

 

Թող երջանկություն, շենություն լինի ձեր օջախներում, հաջողություններ՝ աշխատանքում և անձնական կյանքում:
Աստված ձեզ պահապան»: