Մարտի 9-ին, ժամը 07.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում' «Բեյսիք Հաուս» խանութի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն' հրդեհի բռնկմամբ:

 

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակի փողոցի 17/41 հասցեում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային արտադրամասում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում' հրդեհի բռնկմամբ և գազի արտահոսքով:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.53-ին, մարվել' 07.58-ին: Կոմպրեսորային արտադրամասում այրվել են մալուխներ' 10 գմ: Տուժածներ չկան: