ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.61 մլն դրամ վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 580.28 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկ ու որոշում և հաշվարկվել է 81 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 33.75 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 Õ հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.8 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 34.23 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողի աղտոտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 24 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի ընդհանուր գումարի վարչակա ն տուգանքի երկու որոշում:

 

 

Արարատի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի, Լոռու և Կոտայքի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել են 50 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ, իսկ Արարատի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

 

 

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 15կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

 

 

Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 9 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 12 գծամետր ձկնորսական ցանց:

 

 

Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 195 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 150 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

Ընդհանուր առմամբ' ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.69 մլն դրամ: