Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում կայացել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանի հուղարկավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անալիտիկան», հրաժեշտի արարողությանը մասնակցել են հայ համայնքի, տեղական իշխանությունների, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները: Գրիգորիս Բունիաթյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել Ուկրաինայի Նախագահն ու վարչապետը:

 

Ուկրաինայում գործող բոլոր եկեղեցիների հոգեւոր առաջնորդները, հասարակական եւ քաղաքական գործիչները նույնպես իրենց ցավակցությունն են հայտնել հայ հոգեւորականի մահվան կապակցությամբ:

 

Գրիգորիս Բունիաթյանը մահացել է մարտի 7-ին: