ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերին Նյու Յորքում կկազմակերպի աշխարհի ղեկավարների գագաթնաժողով՝ նվիրված ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցող երկրների նոր պարտավորություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:

 

«Ես ուրախ եմ այսօր հայտնելու, որ այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ նախագահ Օբաման կհրավիրի աշխարհի ղեկավարների գագաթնաժողով՝ օգնելու ակտիվացնել նոր պարտավորությունների ալիքը»,-ասել Է Փաուերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերից Է բխում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններն ավելի արդյունավետ եւ հուսալի դարձնելը: «Առաջիկա գագաթնաժողովում կարեւոր քայլեր կարվեն խաղաղապահ գործողություններն ուժեղացնելու համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: