Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ վարչապետ Դեւիդ Քեմերոնը Կանադայի, Նոր Զելանդիայի եւ նախկին մյուս գաղութների բնակիչներին շնորհավորել են Համագործակցության օրվա առթիվ, որն ամեն տարի Բրիտանական համագործակցության բոլոր երկրներում նշվում Է մարտի երկրորդ երկուշաբթի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Համագործակցության օրն այդ եզակի հանրակցության 53 երկրների համար հնարավորություն Է պատշաճը մատուցել մեր պատմությանը եւ մտածել ապագայում համատեղ ձեռքբերումների մասին»,-գրել Է վարչապետը տոնի առթիվ իր հաղորդագրության մեջ:

 

Թագուհու խոսքով՝ ներկայում համագործակցությունը կարեւոր Է «ինչպես երբեք նրա գոյության ընթացքում, քանի որ երկխոսության հնարավորություն Է տալիս»: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Եղիսաբեթ Երկրորդի ամենամյա ուղերձը հրապարակված Է, բայց այն նրա կողմից կհնչեցվի ավելի ուշ՝ հատուկ ռադիոթողարկման ընթացքում, ինչպես նաեւ Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք հանդիպմանը, որտեղ թագուհին, նրա ընտանիքի անդամները եւ Համագործակցության ներկայացուցիչները կմասնակցեն ամենամյա հանդիսավոր արարողությանը: