Պերմյակովի մեղսունակ կամ անմեղսունակ լինելու հարցը կարող է որոշել միայն դատաբժշկական փորձաքննությունը, քանի որ քննությունը պետք է հիմնվի փաստերի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

 

Կոստանյանն ասաց նաև, որ նրա՝ հոգեկան հիվանդ լինելու մասին հարազատների, ծառայակիցների, ծանոթների պատմածները բացարձակապես որևէ նշանակություն չունեն: