Ոստիկանության Տարոնի բաժին զանգահարած կինը մարտի 7-ին' ժամը 11.10-ին, հայտնել է, որ գտնվում է Վանաձոր քաղաքում' Երևան-Թբիլիսի երթուղային տաքսու մեջ, որտեղ հայտնաբերել է, որ իր բջջային հեռախոսը պայուսակում չէ:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հեռախոսը կնոջ պայուսակից ժամը 11.00-ի սահմաններում գողացել է նրա կողքին նստած ուղևորը' Վրաստանի քաղաքացի, 1995թ. ծնված Ջոտո Ս.-ն: Վերջինս տարվել է բաժին և ներկայացրել հեռախոսը:

 

Կատարվում է հետաքննություն: