Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, որը մարտի 9-ին պարգեւատրվել Է Պատվո շքանշանով, շնորհակալություն Է հայտնել ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին եւ իրեն անվանել «Ռուսաստանի նախագահի զինվորը»:

 

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Չեչնիայի Հանրապետությունում հաստատված խաղաղությունն ու կայունությունը Վլադիմիր Վլադիմիրովիչի վաստակն Է: Միայն Նրա իմաստուն քաղաքականությունը, նրա օգնությունն ու աջակցությունն են թույլ տվել հասնել կայուն խաղաղության, վերածնել հանրապետությունը, նրա տնտեսությունը, մշակույթը եւ հոգեւոր կյանքը»,-»ՎԿոնտակտե»-ում գրել Է Քադիրովը:

 

Չեչնիայի ղեկավարն իրեն անվանել Է «Ռուսաստանի նախագահի զինվորը», ընդգծելով, որ ինքը միշտ կմնա Վլադիմիր Պուտինի հավատարիմ զինակիցը՝ «անկախ այն բանից՝ նախագահ Է նա, թե ոչ»:

 

«Կյանքը հանուն այդպիսի մարդու զոհելն ամենահեշտ խնդիրն Է: Ես հավատացնում եմ, որ կկատարեմ ցանկացած հրաման, հանուն նրա կլուծեմ ցանկացած բարդ խնդիր, ինչ Էլ որ լինի»,-գրել Է Քադիրովը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: