Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում սկսվել են ինժեներական զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ դաշտային զորավարժություններ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

 

 

«Պրակտիկ վարժանքների ընթացքում, որոնք կանցկացվեն ծովի մակերևույթից ավելի քան 2200 մետր բարձրության վրա, մասնագետ ինժեներները մեկական կարգով և խմբերի կազմում կիրականացնեն համալիր ուսումնական խնդիրներ: Նրանք պետք է սովորեն ռազմական տեխնիկա վարելու նորմատիվներ իրականացնել, տեղանքի և օբյեկտների հետախուզում անցկացնել՝ կասկածելի և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման համար և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Զորավարժությունները կշարունակվեն մեկ ամիս: Դրանց մասնակցում է 100-ից ավելի զինծառայող և 30 միավոր ռազմական տեխնիկա: