«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» և «Շալկեի» միջև հանդիպմանը, խոսել է Իկեր Կասիլյասի մասին և նշել, որ դարպասապահը համապատասխան չէ մադրիդյան թիմին:

«Խոսում ենք, որ «Շալկեն» լավ խաղաց, սակայն առաջին երեք գոլերը Կասիլյասի խղճին են: Եթե ցանկանում եք նվաճել շատ տիտղոսներ, ապա պետք է օպտիմալ մարզավիճակում գտնվող դարպասապահ ունենաք: Նման խաղով մադրիդցիները խնդիրներ կունենան քառորդ եզրափակչում և եզրափակչում: Չի կարելի ֆուտբոլիստին թիմի կազմում ընդգրկել նախկին վաստակի համար: Այս պահի դրությամբ Կասիլյասը թիմի համար պարզապես բավարար լավը չէ»,- Քինի խոսքը մեջբերում է ITV-ն: