ՆԱՏՕ-ն հիասթափված Է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գծով Համատեղ կոնսուլտատիվ խմբի աշխատանքին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումից, այդ հարցերի շուրջ կոնսուլտացիաները կարեւոր են, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

«Մենք հիասթափված ենք խմբի աշխատանքին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումից: Սպառազինությունների կրճատման հարցերի շուրջ կոնսուլտացիաները կարեւոր են»,-լրագրողներին ասել Է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Ռուսաստանի որոշումը:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Ռուսաստանը որոշել Է դադարեցնել մասնակցությունը Եվրոպայում սովորական զնված ուժերի մասին պայմանագրի Համատեղ կոնսուլտատիվ խմբի նիստերին: Այդ մասին ասված Է Վիեննայում ռազմական անվտանգության եւ սպառազինությունների վերահսկողության հարցերի շուրջը բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրի հայտարարության մեջ:

 

Մազուրն ընդգծել Է, որ այդ քայլը չի նշանակում Մոսկվայի հրաժարում Եվրոպայում սովորական սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջը հետագա երկխոսությունից, «եթե եւ երբ դրա համար կհասունանան մեր գործընկերները»: