Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում հանդիպում Է ունեցել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ եւ քննարկել երկրում կազմակերպության լիարժեք առաքելության վերականգնման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետության ղեկավարի մամո ւլի ծառայությունը:

 

 

Ավելի վաղ Զանիերը հանդիպում Է ունեցել խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ եւ քննարկել տարածաշրջանի անվտանգության հարցերը եւ երկրում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքի վերականգնման հնարավորությունը:

 

 

«Նշվել Է Վրաստանում ԵԱՀԿ-ի լիարժեք առաքելության վերականգնման անհրաժեշտությունը: Արծարծվել Է տարածաշրջանի իրադրությունը»,-մարտի 11-ին նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունից մեջբերում Է արել «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: Հանդիպմանը նաեւ քննարկվել Է Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ պայմանագրերի ստորագրման հարցը:

 

 

Պաշտոնական այցի շրջանակներում, որն սկսվել Է մարտի 8-ին, ԵԱՀԿ-ի գլխավո քարտուղարն արդեն հանդիպում Է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Այցը կավարտվի մարտի 11-ին:

 

 

ԵԱՀԿ-ի առաքելությունը, որը Վրաստանում աշխատել Է 1992 թվականից՝ մշտական մոնիթորինգ իրականացնելով հակամարտության գոտիներում, երկրում իր գործունեությունը պաշտոնապես դադարեցրել Է 2009 թվականի հունիսի 30-ին Ռուսաստանի դրած վետոյի պատճառով: Պաշտոնական Թբիլիսին պնդում Էր, որ առաքելության մանդատը տարածվի ամբողջ երկրի տարածքի վրա: Մինչդեռ Ռուսաստանն այն կարծիքին Էր, որ 2008 թվականի օգոստոսի հակամարտությունից եւ Մոսկվայի կողմից Հարավային Օսսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից հետո ԵԱՀԿ-ի առաքելությունն այդ տարածքներում պետք Է աշխատի առան ձին ձեւաչափով, ինչպես անկախ պետություններում: