Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալ» - «Շալկե» (3:4) խաղից հետո դարպասապահ Իկեր Կասիլյասն ստիպել է թիմակիցներին շնորհակալություն հայտնել երկրպագուներին:

Պարտությունից և երկրպագուների սուլոցներից բարկացած մադրիդցիները փորձել են որքան հնարավոր է արագ լքել դաշտը: Սակայն Կասիլյասը մոտեցել է Ռոնալդուին և մյուս թիմակիցներին և ասել, որ պետք է շնորհակալություն հայտնել երկրպագուներին: