Արարատի մարզում այս տարվա երկու ամսում գրանցվել է 361 ծննդաբերություն, որոնցից չորսը եղել են այլ մարզերի բնակիչներ:

 

Ըստ ծննդատների տվյալների' «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ում ծննդաբերել է 91 կին, «Մասիսի ԲԿ» ՓԲԸ-ում' 97, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ում' 126, «Արարատի հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ-ում' 47:

 

Նախորդ տարվա երկու ամսում գրանցվել է 391 ծննդաբերություն: Համեմատությունից երեւում է, որ նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվը նվազել է 30-ով: Հետաքրքիր է նաեւ դիտարկել ծնունդների թիվն ըստ տարածաշրջանների. ամենից շատ ծնունդները գրանցվել են Վեդիում: Արարատի տարածաշրջանում անհամեմատ պակաս է ծնունդների թիվը, ինչը պայմանավորված է սահմանամերձ համայնքներ լինելով եւ երիտասարդների արտագաղթի դիմելու փաստով: Բնական ճանապարհով երեխաների ծնունդներից բացի, այս տարվա հունվարին մարզի չորս բժշկական կենտրոններում գրանցվել են կեսարյան հատման 48 դեպք , փետրվարին' 34:

 

 

Լիլիթ Մաճկալյան