ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 11-ին' ժամը 07.02-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում' մթերային կրպակում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.12-ին, մարվել' 07.20-ին: Այրվել է Ա. Զ.-ի մթերային կրպակի ներքին երեսպատումը և գույքը' 10 ք.մ: