Կանադայի հատուկ ծառայությունները կանխել են Տորոնտոյի գործնական թաղամասում ԱՄՆ հյուպատոսության և այլ շենքերի ծրագրված պայթեցումը, փոխանցում է Reuters-ը:

 

«Ես կցանկանայի հաստատել, որ ձերբակալվել է քաղաքացի՝ «Իսլամական պետության» աջակիցը, ով ահաբեկչություն էր նախապատրաստում Կանադայում»,- հայտարարել է պետական անվտանգության նախարար Սթիվեն Բլանին Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Ինչպես հաստատել է հետաքննությունը, Պակիստանից 33-ամյա Ջահանզեբ Մալիկը, ով ապրում էր Կանադայում 2004 թվականից, կասկածվում է Տորոնտոյի կենտրոնում պայթյուն նախապատրաստելու համար: Նա կալանքի տակ է գտնվում երկրից արտաքսման հարցով գործընթաց անցկացնելու ընթացքում, քանի որ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը: