Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Նեապոլում այցի նախաշեմին, որը պլանավորված Է մարտի 21-ին, քաղաքում կանգնեցրել են գովազդային վահան՝ կիսամերկ միանձնուհու պատկերով: Գովազդային վահանի վրա, որի բաձրությունը կազմում Է շուրջ ինը մետր, պատկերված Է ջինսով եւ գլուխն ու ուսերն այն զգեստով ծածկած աղջիկ, որը միանձնուհիներն են հագնում: Մերկ կուրծքը մոդելը ծածկել Է աղոթքի համար ծալած ձեռքերով, որոնցով տերողորմյա Է բռնել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Local-ը:

 

Վահանի պատվիրատուն Է Rosso di Sera հագուստի արտադրության ընկերությունը: Ֆիրմայի ներկայացուցիչը հայտարարել Է, որ միանձնուհու կերպարն օգտագործող գովազդային արշավը պլանավորվել Է այն բանից դեռ շատ առաջ, երբ հայտնի Է դարձել Հռոմի պապի՝ քաղաք այցելելու մասին: «Մենք խոստովանում ենք, որ ուժեղ շուկայավարական քայլ ենք կատարել, սակայն կարող ենք վստահեցնել, որ ոչ մի մտադրություն չենք ունեցել վիրավորելու Աստծուն»,- հայտարարել են Rosso di Sera-ում:

 

Նեապոլ այցի շրջանակներում Ֆրանցիսկոսը պլանավորում Է այցելել Հին Հռոմի Պոմպեյ քաղաքի ավերակներ: Հռոմի պապը նաեւ այցով կուղեւորվի Սկամիա, որը համարվում Է նեապոլյան Կամոռա մաֆիայի հայրենիքը: