ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 13-ին' ժամը 00.15-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿԱՏ» մակնիշի էքսկավատորին և բռնկվել:

 

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից տուժածներ' 1972թ. ծնված Ա. Ղ.-ին, 1982թ. ծնված Ս. Ն.-ին, 1980թ. ծնված Ռ. Ա.-ին և 1980թ. ծնված Ս. Ն-ին տեղի ուժերով տեղափոխել են Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ 1980թ. ծնված Ս. Ն.-ը մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.07-ին, մարվել՝ 01.19-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 55 ST 558 պետհամարանիշի ավտոմեքենան: