Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններն արդեն այսօրվանից ստանում են պետության կողմից սուբսիդավորված սերմացուները, պարարտանյութերը եւ դիզվառելիքը՝ գարնանացանը ժամանակին եւ անխափան կատարելու համար:

 

 

Արդեն, ըստ համայնքների կողմից ներկայացված պահանջարկների, ստացվել եւ պահեստավորվել է 386 տոննա առաջին վերարտադրության գարու, 21 տոննա առվույտի, 61 տոննա կորնգանի սերմացու:

 

 

«Մինչեւ գարնանացանի սկիզբը, որը մեզ մոտ կմեկնարկի մոտ մեկ ամսից, տնտեսությունները բոլոր ներկայացված հայտերով կստանան պահանջված սերմացուները, պարատանյութերը եւ դիզվառելիքը: Գյուղացիների ներկայացրած ոչ մի պահանջ անպատասխան չի մնա, պետական աջակցության հարցում ոչ մի սահամանփակում չկա»,-հավաստեց վարչության պետը:

 

 

Համայնքների կողմից ներկայացվել է 5743 տոննա ազոտական,107 տոննա ֆոսֆորական եւ 114 տոննա կալիումական պարարտանյութի, 3 միլիոն 467 հազար լիտր դիզվառելիքի պահանջարկ: Արդեն տնտեսություններին բաց է թողնվել 500 տոննա ազոտական պարարտանյութ: Առաջին վերարտադրության գարու սերմացուի 1 կիլոգրամը տնտեսություններին հատկացվում է 130, 1 լիտր դիզվառելիքը՝ 350 դրամով: