Շիրակի մարզի մարզի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ և Սարակապ համայնքներում մարտի 15-ին համայնքապետի ընտրություն է: Ըստ գործող օրենքի՝ փետրվարի 25-ից այս համայնքներում մեկնարկել էր քարոզարշավը, իսկ մարտի 14-ին արդեն լռության օր է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշ խատակազմի ՏԻ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքնային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանն, այս համայնքներում արդեն թեկնածուներն առաջադրված են: Սահմանված ժամկենտում ՝ փետրվարի 8-13-ն, առաջադրումները կատարվել են' յուրաքանչյուր համայնքում երկուական թեկնածու: Ի դեպ, բոլոր համայնքներում առաջադրված թեկնածուներից 1-ը համայնքի գործող ղեկավարն է:

 

 

Թեկնածուների գրանցումից հետո թեկնածուներից մեկը ինքնբացարկ է հայտարարել Հառիճում, Անուշավանում և Սարակապում: Բոլոր համայնքներից միայն Արփենիում է թեկնածուն առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, մյուսներում գրանցվել են ինքնառաջադրումներով: Համայնքներից Արփենին և Կարմրավանն ընդգրկված են թիվ 33, իսկ մյուսները թիվ 36 ԸԸՀ-ի կազմում: Կազմավորված են տեղամասային կենտրոնները: Ընտրողների ցուցակները պատրաստ են և փակցված տեղամասերում՝ դրանք նախնական ցուցակներն են: Ձևավորված են ընտրական հանձնաժողովները: Կայացել են հանձնաողովների նիստերը:

 

 

«Նախընտրական քարոզչությունը նորմալ ընթանում է: Ընտրական մրցակցություն է սպասվում Կարմրավան համայնքում, թեև այն փոքր համայնք է, իսկ թեկնածուները բարեկամներ են, բայց ընտրական պայքար այստեղ սպասվում է»,-ավելացրեց Ռուբեն Հարությունյանը:

 

 

Ըստ նախնական ընտրական ցուցակների' Անուշավանն ունի՝ 1564, Արփենին' 273, Կարմրավանը՝ 197, Հառիճը՝ 884, իսկ Սարակապը' 454 ընտրող:

 

Արմենուհի Մխոյան