Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտի 13-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մասիս հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեպքի վայրում պարզ է դարձել, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում հիշյալ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում իրար են բախվել «ՎԱԶ-2121» մակնիշի 43 LO 314 պետհամարանիշի եւ «Վոլկսվագեն» մակնիշի 34 RS 957 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինիս վարորդ Ս. Ս.-ն /ծնված 1980 թվականին/ եւ ուղեւոր Ի. Ն.-ն /ծնված 1987 թվականին/ տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաները հոսանքազրկել են, փակել գազի փականը' կանխելով գազի հետագա արտահոսքը:

 

 

Լիլիթ Մաճկալյան