Մարտի 13-14-ը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Մասնավորապես' Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ եղեգնուտ, Նուբարաշեն թաղամասի 11-րդ փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող հողամասում' 1300 քմ եղեգներ, Հրազդանի կիրճում' «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի մոտակայքում' 800 քմ խոտածածակ տարածք և 4 ծառ, Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում, այրվել է 230 քմ խոտածածկ տարածք: