Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի կունենա Հայկական գավառների ասեղնագործության ցուցահանդես: Բերիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի կազմակերպած միջոցառումը կանցկացվի մարտի 17-19-ը Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնասրահում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ցուցահանդեսն իրականացվում է Սիրիահայ օգնության խաչ Շրջանային վարչության հովանավորությամբ' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի միջոցառումների շրջանակում: