Կազանում հրդեհի զոհ դարձածները ունեին փրկվելու մեծ հնարավորություն, սակայն չեն օգտվել դրանից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին մարտի 14-ին ասել է ՌԴ արտակարգ իրավ իճակների նախաարարության Պրիվոլժսկի տարածաշրջանային կենտրոնի պետ Իգոր Պաշինը:

 

 

«Մարդիկ վազվզում էին, դուրս էին հանում իրենց իրերը, սակայն առնվազն տասն անգամ հնարովորություն ունեին փրկվելու»,- ասել է Պաշինը: Նրա խոսքով՝ այս պահին փլատակների տակ գնտվում է 17 մարդ, որոնցից միայն երկուսի գտնվելու վայրերն են դարձել հայտնի:

 

 

Ներկա պահին ԱԻՆ-ի աշխատակիցները կարողացել են առաջ գնալ վառված «Ադմիրալ» առրևտրի կենտրոնի ներսը 30-40 մետրով: Զոհվածներից երեքի դիերը փոխանցվել են բարեկամներին, 13 զոհի մարմին ուղարկվել է բժշկական փորձագիտական ուսումնասիրման:

 

 

Թաթարստանի մայրաքաղաք Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 11-ին՝ տարածքի առաջին հարկում գտնվող սրճարանում: Տարածքից հաջողվել էր տարհանել 650 մարդու:

Լուսանկարը' ՏԱՍՍ-ի