armsport.amՊորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Ֆեյսբուք սոցիալական կայքի ամենաճանաչված օգտատերը:

Ֆուտբոլիստի պաշտոնական էջը 107 միլիոնից ավելի հավանում ունի: Երկրորդ հորիզոնականում կոլումբացի հայտնի երգչուհի, «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեի կինն է՝ Շակիրան:

Արգենտինայի ընտրանու եւ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Ֆեյսբուքում տասներորդն է՝ հայտնիության առումով (78 միլիոն հավանում):