ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 15-ին' ժամը 21.46-ին, ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի մոտակայքում «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-10 ավտոճանապարհի 40-րդ կմ-ում՝ Լանջառ գյուղի մոտակայքում, ձյան շերտում արգելափակվել են «Վազ 2107» մակնիշի 14UO996 պ/հ (վարորդ Ա. Պ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 40OS088 պ/հ ավտոմեքենաներ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: