Մարալիկում, Արթիկում,Ապարանում, Արագածում,Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Վայքում և Գորիսում մարտի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: