Արմավիրի քաղաքապետ է վերընտրվել Ռուբեն Խլղաթյանը մարտի 15-ին կայացած քաղաքապետի ընտրություններում: Ընտրությանը մասնացել է 9 հազար 246 անձ կամ ընտրողների 32.5 տոկոսը: Ըտրատարածքում գրանցվածների թիվը 28 հազար 421 է: Ռուբեն Խլղաթյանի օգտին է քվեարկել 8 հազար 169 անձ, 810 ընտրող դեմ է քվեարկել, 265 քվեարթերթիկ էլ անվավեր է ճանաչվել :

 

Ռուբեն Խլղաթյանը քաղաքապետի միակ թեկնածուն մնաց, երբ մյուս չորս թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին: