Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 21 պատահարի հետևանքով զոհվել է 4 մարդ, 37-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ'ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահատվել է 22-ը:

 

 

Բացահայտվել է գողության 23, խարդախության 14, յուրացման 3, դրամանենգության 2, կաշառակերության, համակարգչային հանցագործության և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4 և գողության 6 դեպք: