Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը կարող Է հանգեցնել համաշխարհային շուկայում նավթի առաջարկի Էական ավելացման, որն առանց այդ Էլ տուժում Է գերարտադրությունից. այդ երկյուղներն ԱՄՆ-ում նավթի գները վերադարձրել են վեց տարվա ընթացքում նվազագույն ցուցանիշին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին հաղորդել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:

 

«Եթե պատժամիջոցները վերացվեն, մենք կարող ենք մի քանի ամսում օրական մեկ միլիոն բարելով ավելացնել արտահանումը»,- հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն: Նրա ելույթն առաջինը հաղորդել Է Իրանի Shana նորությունների գործակալությունը:

 

Նախարարն սպասում Է, որ Իրանից լրացուցիչ մատակարարումներն «Էական ազդեցություն չեն գործի նավթի գների եւ աշխարհի շուկաների վրա»:

 

Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ փետրվարին Իրանից նավթի մատակարարումները կազմել են օրական շուրջ 1,2 մլն բարել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: