ՀՀ տարածքում մարտի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (բուք է, տեսանելիությունը բավականին ցածր), Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Գավառ-Սևան ավտոճանապարհները, Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ձյուն է տեղում: Մ2 միջպետական ավտոճանապարհի Տիգրանաշեն-Ելփին ճանապարհահատվածում մառախուղ է (տեսանելիությունը 50-100 մ):

 

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: