Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը քսանհինգ հազար դրամի փոխարեն Հայաստանի կառավարությունը կսահմանի հարյուր հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՟ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստի օրակարգում:

 

 

Որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի ապրիլի մեկից:

Այս դեպքում անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ: 2015 թվականի համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբեր (9 ամիս) ամիսների համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել ՀՀ 2015 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում' ներքին խնայողությունների հաշվին:

 

 

2015-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց տրվում է քսանհինգ հազար դրամ:

 

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: