Այն երեխաները, որոնց մանուկ հասակում մինչեւ մեկ տարեկանը կերակրել են կրծքի կաթով, մեծանում են ավելի ինտելեկտուալ, կրթված եւ ֆինանսապես հաջողակ, քան նրանք, ում ավելի քիչ են կերակրել կրծքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակված են The Lancet Global Health բժշկական հանդեսnւմ:

 

 

Այն երեխաները, որոնց ավելի երկար ժամանակ են կրծքով կերակրել, հասուն տարիքում ինտելեկտի չորս կետով ավելի բարձր գործակից են ցուցաբերել:

 

 

Հետազոտությունը կատարվել Է Բրազիլիայում մի քանի տասնյակ տարի: Հեղինակները ենթադրում են, որ կրծքի կաթը պարունակում Է ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են ավելի արագ մտավոր զարգացման համար: